Պուտինը՝ Սարգսյանին. ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Ձեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»

Գործընկերային հարաբերությունների զարգացման մասին խոսելով՝ Պուտինն ընդգծել է այն մեծ «տնտեսական արդյունքի» մասին...
sargsyan-putin

Ռուսաստանը Հայաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը Կովկասում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

Գործընկերային հարաբերությունների զարգացման մասին խոսելով՝ Պուտինն ընդգծել է այն մեծ «տնտեսական արդյունքի» մասին, որը հաջորդել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն։

«Շատ հաճելի է նշել, որ անցած տարվա տվյալներով` ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Ձեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի»,- նշել է Պուտինը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը հետևողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ` համագործակցում են ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ ԱՊՀ տարածքում:

Սերժ Սարգսյանն էլ շեշտել է, որ 2016թ-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և հասել գրեթե պատմական առավելագույնի:

«Դա, իհարկե, այն հնարավորությունների շնորհիվ է, որոնք մեզ տրամադրում է ԵԱՏՄ-ը: Դա, իհարկե, շատ լավ է»,- ասել է Հայաստանի նախագահը: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին` Սարգսյանն ընդգծել է, որ դրանցում լուրջ խնդիրներ չկան, իսկ բոլոր հարցերը կարգավորվում են օպերատիվ կերպով:

*

*