ՌԴ-ն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներին կտեղեկացնի Պետերբուրգի հանդիպման արդյունքների մասին

Մինսկի խմբի համանախագահողների հետ կանցկացվեն հեռախոսազրույցներ...
r4sastan eah2

Ռուսաստանն առաջիկա օրերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին կտեղեկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը:

«Մեր ղեկավարը Պիտերում Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին առաջիկա օրերին կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահողներին: Կանցկացնի հեռախոսազրույցներ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները փոխըմբռնում են արձանագրել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը թույլ կտա առաջընթացի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

*

*