Ռոմանոս Պետրոսյանն ընդունում է պարտությունը՝ այն համարելով արժանապատիվ քաղաքացու պարտություն

Կոտայքի մարզպետն ընդունում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրել
romanos-petrosyan

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել, սակայն, միեւնույն ժամանակ, նա այդ պարտությունը համարում է արժանապատիվ քաղաքացու պարտություն:

Ըստ Կոտայքի մարզպետի` «ՔՊ»-ն ազնիվ քաղաքական դիսկուրսներով է կազմակերպել իր քարոզարշավը, մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր թեկնածուին սատարել է՝ կիրառելով քրեաօլիգարխիկ գործիքակազմ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի ամբողջ թիկնակազմը եղել է ընտրական տեղամասերում:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Վահագն Գեւորգյանը, որին սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ռոմանոս Պետրոսյանը նախընտրական շրջանում արձակուրդ էր վերցրել եւ ներկայացնում էր քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբը: Նրա խոսքով, ինքը, որպես մարզպետ, որեւէ խախտում չի կատարել եւ իր գործողությունները եղել են իրավաչափ: Նա նաեւ եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Սասուն Միքայելյանը չի աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին:

*

*