Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը

Մեղադրում է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ
Robert-Qocharyan

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին: «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահն ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն եւ մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ:

Խոսելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ դա «կուտակված դժգոհության եւ մարդկանց մոտ փոփոխություների ցանկության արդյունք էր, բայց ոչ հեղափոխություն»:

«Ես չէի կոչի դա հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչինչ չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հանրության մեջ աճել է ագրեսիան, իսկ իշխանության մեջ՝ պոպուլիզմն ու դիլետանտիզմը», — ասել է Քոչարյանը:

Նախկին նախագահը նաեւ պաշտպանել է 2008-ի ցույցերի ժամանակ իր ընդունած որոշումները: «Կարգը հաստատվել էր միայն արտակարգ իրավիճակ մցնելուց հետո եւ միայն դրա շնորհիվ: Դա չանելը կնշանակեր պաշտոնեական անգործություն նախագահի կողմից»,- ասել է նախագահը:

*

*