Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Լազարյան ակումբի» նիստին

Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նոր հրատարակված ռուսալեզու գիրքը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Լազարյան ակումբի» նիստին, նա հանդես է գալու ելույթով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից  դեկտեմբերի 1-ը Մարզահամերգային համալիրում անցկացվելու է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի նախաձեռնած «Լազարյան ակումբի» անդրանիկ նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիք․ պաշտպանություն և անվտանգություն» խորագրով։

Լսվելու են զեկույցներ ԼՂ հակամարտության, տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։

Ի դեպ, Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նոր հրատարակված ռուսալեզու գիրքը։

*

*