ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությանը

«Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է»
Zohrab-Mnatsakanyan1 (1)

ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցին:

«Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է, շատ հստակ է: Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, վարչապետը նույնպես արտահայտվել է դրա մասին: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

«Evnreport»-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը նշել էր, որ հասկանում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները, սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

*

*