Նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀԿ-ի նախկին կարգախոսն է ընտրել

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը:
vahan-babayan

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը:

Ռեֆորմիստ են, փորձելու են քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ իրականացնել, բայց իրենց համարում են պետականամետ ուժ եւ սատարելու են իշխանության իրականացրած ծրագրերին: Ըստ կուսակցության հիմնադիր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի, պատրաստվելու են աջակցել Հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին,  փորձելու են հաջորդ տարի բարեփոխումների ծրագրով մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Քաղաքական այս ծրագրերն իրականացնելու համար իրենց շուրջ են համախմբել երիտասարդների, որոնցից շատերը սովորել են արտերկրում, ուզում են ապրել եւ արարել Հայաստանում: Կուսակցության կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստան»:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն կարգախոսն էր ընտրել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը:

*

*