ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Արտակ Դավթյանի հետ

«Երախտապարտ ենք ձեզ Սիրիայում խաղաղության վերականգմանն աջակցելու համար...»
valeri-gerasimov

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում է kp.ru-ն:

«Երախտապարտ ենք ձեզ Սիրիայում խաղաղության  վերականգմանն աջակցելու համար: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց մեր կոչին և ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար առաջադրանքների իրականացմանը»,-ասել է Վալերի Գերասիմովը:

Վալերի Գերասիմովը և Արտակ Դավթյանը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պրակտիկ համագործակցության հարցեր:

*

*