Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ
medvedev-yerevan

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ կառավարությունում կկայանա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նախատեսվում է միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում:

Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

*

*