«Վերջին իրադարձությունները բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների ներքին հարցերն են»

ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել
rd-despanatun

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված  հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում են բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ են կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:

*

*