Եթե տարածք հանձնվի, պատերազմ կլինի. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

Ռաֆայիլ Զինուրովը նշել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է:
rafail-zinurov

Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։

— Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:

— Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:

— Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:

— Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:

— Շատ են կարծիքներն այն մասին, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվեցին, Հայաստանն առաջինն էր ու, ըստ էության, միակը, որն ամբողջապես աջակցեց ՌԴ-ին, բայց Ռուսաստանն այդպես չվարվեց ՀՀ պարագայում: Ի՞նչը խանգարեց:

— Ոչ, ոչ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան դուք եք ներկայացնում, որքան կարծում են մարդիկ, ում տեսակետը դուք մեջբերեցիք: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը՝ հետխորհրդային պետությունների շարքում: Իհարկե, Հայաստանը պետք է աջակցեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով հենց պատմական հարաբերությունները, որոնք ունի թուրքական աշխարհի հետ: Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի: Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի  կյանք է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել, ու հիմա…

Շարունակությունն՝ այստեղ

 

*

*