ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին

Նախարարությունը կոչ է արել Ադրբեջան մեկնել ցանկացողներին հաշվի առնել հնարավոր ռիսկերը:
rd-agn

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է իր քաղաքացիներին զգուշանալ Ադրբեջան մեկնելիս։

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է ԼՂ խնդրի չկարգավորված լինելու պատրվակի ներքո մերժել Ադրբեջան մուտք գործել ցանկացող Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ով ուղիղ կամ անուղղակի ծագուգումնաբանական կապ ունի հայ ազգի հետ: Ադրբեջան մուտք գործելու մերժումը սահմանապահ ծառայությունը մեկնաբանում է այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ: Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին` հայտնելով, որ անթույլատրելի է Ռուսաստնի քաղաքացիների` Ադրբեջան մուտքը սահմանափակելը եւ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը: Սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել Ռուսաստանի դիմումներին»,- ասված է զգուշացման տեքստում:

Նախարարությունը կոչ է արել Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին հաշվի առնել հնարավոր ռիսկերը:

*

*