ՌԱԿ վարչությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած հարձակումը

ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու
rak

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։

ՌԱԿ-ը կարծում է¸ որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։

Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել¸ երբ Հ. Մարգարյանը իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում։

ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու¸ մեղավորներին խստորեն դատապարտելու համար եւ կանխելու հետագա նման սադրանքները:

ՌԱԿ  կենտրոնական վարչություն

*

*