«Մենք չպետք է վատը մաղթենք նրան». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ ընտրված նախագահ է համարել
raffi-hovhannisyan-1

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ ընտրված նախագահ է:

Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել նոր ընտրակարգով:

«Սա նոր ընտրակարգ է, խորհրդարանի կողմից ընտրություն էր. սա համաժողովրդական ընտրություն չէր, այն տարբեր էր նախորդ ընտրություներից և հիմա բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին: Մենք չպետք է վատը մաղթենք նրան, այլ  բարին պիտի մաղթենք, պիտի հույս ունենանք, որ կկարողանա իր փորձով և փափուկ խոսքով դնել  ստեղծագործ Հայաստանի սկիզբը»,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը կկարողանա օգտագործել իր թեկուզ սահմանափակ լիազորությունները երկրի համար կարևոր փոփոխություններ առաջարկելու համար:

«Արմեն Սարգսյանն ինձ հետ էր, երբ մենք բարձրացրինք մեր պետական դրոշը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, 1992թ. մարտի 2-ին, և ահա քանի տասնամյակներ անց նա դարձավ ՀՀ 4-րդ նախագահը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

*

*