Բուլղարիայի նախագահ. «Հայկական կոնյակի որակն իրոք հրաշալի է»

Հայաստանի արտահանման կառուցվածքում Բուլղարիան երկրորդ տեղում է
radev

Հրաշալի որակ ունեցող հայկական կոնյակը բուլղարական շուկայում ավելի շատ գովազդման կարիք ունի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Երևանի կոնյակի գործարան իր այցի ընթացքում:

«Հայկական կոնյակն արդեն իսկ բուլղարական շուկայում է, բայց ես կարծում եմ, որ այն ավելի շատ գովազդման կարիք ունի, որպեսզի մարդիկ ավելի շատ իմանան ձեր արտադրանքի մասին, քանի որ հայկական կոնյակի որակն իրոք հրաշալի է: Նաև այդ պատճառով է, որ այս յուրահատուկ արտադրանքը մեր շուկայում է: Ցանկանում եմ հաջողություն ձեզ այդ գործում»,-ասաց Ռումեն Ռադևը:

2017 թվականի տվյալներով` Հայաստանի արտահանման կառուցվածքում Բուլղարիան երկրորդ տեղում է` զիջելով միայն Ռուսաստանին: Հայաստանի ու Բուլղարիայի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 326 միլիոն 642.6 դոլար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները