«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց....
vahan-kostanyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը:

««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Կոստանյանը:

Նշենք, որ Վահան Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր, սակայն որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

*

*