ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ

«Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:
hovik-aghazaryan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,- ասաց Աղազարյանը:

Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:

*

*