Ընտրություններին Քոչարյանի մասնակցության հարցը կպարզվի հաջորդ շաբաթ

Այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
robert-qocharyan-arandznatun-nrnak

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Շաբաթվա վերջին գնալու է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Քոչարյանը 2009 թվականի հունիսից «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրենն է: «Սիստեման» Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիա է:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը որեւէ կուսակցության ցուցակում ներկայացված լինի կամ աջակցի որեւէ ուժի, Սողոմոնյանը պատասխանեց.

«Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել այդ կապակցությամբ, եւ ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»,- ասաց նա:

Սողոմոնյանի խոսքով՝ ինքն արտերկրում է, եւ ուղղակի «տեխնիկապես հնարավորություն չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ խոսելու.

«Մյուս շաբաթվա սկզբին ավելի առարկայական պատասխաններ կտամ»,- ասաց նա:

*

*