Սարգսյանն այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու․ Փաստինֆո

․․․ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
robert-qocharyan-serj-sargsyan2

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու»,- ասաց գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին հետագայում հնարավո՞ր է քաղաքական համագործակցություն լինի  Սարգսյանի և Քոչարյանի միջև, Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, թե նման քննարկում է եղել:

 

*

*