Քոչարյանը մեկնաբանել է՝ Սարգսյանի հետ չհանդիպելու պատճառը

Քոչարյանը նշել է. «Հարկ է անհամապաղ լրացնել բոլոր առկա բացերը, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են, բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա եւ ոչ թե ազգովի:
robert-qocharyan-arandznatun-nrnak

Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի լարված օրերին Ռոբերտ Քոչարյանը չհանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. այս հարցին պատասխանել է Քոչարյանն ինքը՝ 2rd.am կայքին տված հարցազրույցում: «Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ օրերին քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների»,-ասել է երկորդ նախագահը: Հարցազրույցում նա վերլուծել է ապրիլյան պատերազմի պատճառներն ու հետեւանքները:

«Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, ագրեսիային դիմագրավելու Արցախի եւ Հայաստանի բնակչության պատրաստակությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ պատերազմը, նրա դիտարկմամբ, կանխվեց, որովհետեւ սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մաշտաբը դարձան անընդունելի Բաքվի համար: Խոսելով ռազմական գործողությունների ընթացքում բացահայտված բացթողումների մասին՝ Քոչարյանը նշել է. «Հարկ է անհամապաղ լրացնել բոլոր առկա բացերը, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են, բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա եւ ոչ թե ազգովի: Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ եւ կազմակերպչական ներուժով»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2rd.am ին տված հարցազրույցում:

*

*