«Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի»

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խոսել է Քոչարյանի քաղաքական պլանների մասին...
viktor-soghomonyan

Yerevan.Today-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

-Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

-Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ.

անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

-Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող:  

-Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

-Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

Հարցազրույցի շարունակությունն՝ այստեղ

*

*