Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

...կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։
Robert-Qocharyan

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Այս մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում:

Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։

Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի բացառում, այլև ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։

«Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասել է նա:

Մանրամասները՝ այստեղ:

*

*