Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ից ծանուցագիր էր ստացել` 1.5 ժամ հետո ներկայանալու համար

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՔԾ-ին նամակ են ուղարկել...

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից ծանուցագիր էր ստացել որպես վկա ներկայանալու համար, որտեղ նշված էր, որ նրան հրավիրում են ՀՔԾ, նույն օրը՝ ժամը 15:30-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ դա անհնար էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր երկրից դուրս, որտեղ կմնա մինչև հուլիսի 25-ը:

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՔԾ-ին նամակ են ուղարկել, որտեղ նշել են, որ հրատապ հարց լինելու դեպքում Քոչարյանի հետ զրույցը հնարավոր է կազմակերպել՝  նամակի, տեսակապի կամ հեռախոսազրույցի միջոցով:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*