Քոչարյանը վստահեցնում է՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր պետության կարգավիճակ ձեռք չի բերի

Արման Բաբաջանյանն անհանգստացած է՝ Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ...

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը թույլ չտալ, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր պետության կարգավիճակ ձեռք բերի: Հարցի քննարկումը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից արդեն լիագումար նիստերի դահլիճ էր տեղափոխվել:

«Լուսավոր Հայաստանից» դուրս գալու մասին հայտարարած Արման Բաբաջանյանն էլի անհանգստացած է՝ Ադրբեջանը, ասում է, շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում, քան անդամ Հայաստանը:

ՀԱՊԿ կանոնադրության մեջ կառավարության նախաձեռնած փոփոխությամբ հենց, հավաստիացնում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հստակեցվում են այն պահանջները, որոնց ապահովման դեպքում միայն կարող է այս կամ այն պետությանը նման կարգավիճակ տրվել: Վստահեցնում է` ՀԱՊԿ-ում նման որոշում կարող է միայն կոնսենսուսով ընդունվել` անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ, եթե Հայաստանը դեմ լինի` Ադրբեջանը, պնդում է, շանս չի ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*