Քոչարյանի գրասենյակը հաստատում է՝ Բելլա Քոչարյանն ու Պուտինը հանդիպել են

Տեղեկությունը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
putin-bella-qocharyan

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանի հետ: Նրանք զրուցել են թեյի սեղանի շուրջ։

Տեղեկությունը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

*

*