12:50 - 14.08.2018
1299 Դիտում
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի չունեցավ:
Ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացին սրահում, այնուհետև հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքեցին սրահը, այնուհետև քննարկումների արդյունքում որոշում կայացրին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք: