Ռոբերտ Քոչարյանը չսպասելով քննիչի ծանուցագրին՝ գնացել է ԱԱԾ

Կալանավորման որոշումը «անձնական հաշվեհարդար է եւ վենդետա»
aats-azgayin-anvtangutyan-tsarayutyun33 (1)

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարկել է նրա հայտարարությունը, որում վճիռը բնութագրվել է «անձնական հաշվեհարդար եւ վենդետա»։ Երկրորդ նախագահն այդ ամենում մեղադրում է վարչապետի պաշտոնակատարին, ում համարում է Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը։ Նա վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ կապացուցի իր անմեղությունը։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր կամքը չի կոտրվի եւ պատրաստ է բանտից քաղաքական պայքարը շարունակել։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը չսպասելով քննիչի ծանուցագրին, ինքն իր ոտքով է գնացել Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ;

 

*

*