ՔՈ ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը քվեարկել է հանուն հեղափոխական Հայաստանի

Նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ:
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան:

Նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ:

«Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ, որ  կհաղթի հեղափոխությունը: Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի»,- նշեց Սահակյանը:

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք դեռ շատ գործեր ունեն անելու:

«Մեր կուսակցությունը 26 օրական է և դա շատ քիչ է մեզ համար: Մենք կշարունակենք ընդարձակվել և կայանալ: Մեր ծրագիրն ավարտին կհասցնենք, կբերենք ավելի չափելի ցուցանիշների»,- շեշտեց Սուրեն Սահակյանը և հավելեց, որ իրենց կուսակցության դիտորդները, ովքեր հետևում են արտահերթ ընտրությունների ընթացքին տարբեր ընտրատեղամասերից՝ դեռևս խախտումներ չեն արձանագրել:

*

*