Քննչական կոմիտեի 9 մարզային բաժին ՏԻՄ ընտրություններով պայմանավորված կաշխատի ամբողջ կազմով

Տիմ ընտրությունները հոկտեմբերի 21-ին է
qnnchakan

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 49 համայնքներում: 

*

*