Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ
qneset

Իսրայելի Քնեսեթում այսօր քննարկվել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը: 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ հրեա պատգամավորները չեն ընդունել այն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։

Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը։

Մեր կողմից հավելենք, որ ընդդիմադիր այս խմբակցությունը նախագիծը ներկայացրել էր խորհրդարան՝ առանց հայկական շրջանակների հետ խորհրդակցելու։

Ի դեպ, այս օրերին Իսրայելում է գտնվում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը։

*

*