«Մերժում ենք Տարոնին» խմբի անդամները ներխուժեցին քաղաքապետարան

Նրանք ուզում են հանդիպել քաղաքապետի հետ

«Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր այսօր քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա էին իրականացնում, քիչ առաջ ներխուժեցին քաղաքապետարանի շենք:

Նրանք վանկարկում են «Տարոն, հեռացիր»: Այս պահին քաղաքապետարանի ներսում՝ անցակետի մոտ, լարված իրավիճակ է: Այստեղ էլ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք փորձում են ներս մտնել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները չեն թույլատրում նրանց առաջանալ: Նրանք ուզում են հանդիպել քաղաքապետի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները, բացի քաղաքապետի հրաժարականից, ցանկանում են պարզաբանում ստանալ Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող այգու քանդման վերաբերյալ:

Նշենք, որ անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնեց, որ քաղաքապետն այս պահին տեղում չէ:

*

*