Քաղաքական ուժերն ընդունում են ընտրության արդյունքները

«Լույս» դաշինքում գրանցված արդյունքները հեղափոխության հաղթանակի վկայությունն են համարում:

Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքի կառավարման համար պայքարած քաղաքական ուժերն ազատ եւ թափանցիկ ընտրությունները կայացած փաստ են համարում, բացի որոշ առանձին դրվագներից՝ ամեն բան սահմանված կարգով է ընթացել: Բոլորն էլ «Իմ քայլը» դաշինքին տարած վստահ հաղթանակի առթիվ շնորհավորում են, բայց նաեւ նկատում՝ պատասխանատու աշխատանքի շրջանը նոր է սկսվում:

«Լույս» դաշինքում գրանցված արդյունքները հեղափոխության հաղթանակի վկայությունն են համարում:

Դաշնակցությունից Դավիթ Հակոբյանը նկատում է՝ ընտրությունները որպես հնի ու նորի միջեւ պայքար էր առավելապես դիտարկվում, իսկ կուսակցությունների ներկայացրած ծրագրերի միջեւ մրցակցության փոխարեն ընտրապայքարը վարչապետին վստահության քվե հայտնելու գործընթացի վերածվեց: Բայց անկախ ամեն ինչից՝ թափանցիկ ընտրություններն իրականություն դարձան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները