Դավիթ Սանասարյանը կանդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Նա դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից
Davit-Sanasaryan

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից օրեր առաջ և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին Սանասարյանը հայտարարեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ավելացնելով, որ տարիներ առաջ է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը, 2017-ից բացակայել է Հայաստանից, կուսակցության որոշ որոշումների հետ համաձայն չի եղել, նաև չի մասնակցել կուսակցության քաղաքական որոշումներին:

«Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից: Առաջիկա կարևոր գործողություններն ԱԺ ընտրություններն են, սակայն չգիտեմ՝ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, թե կմնամ այս աշխատանքին»,- ընդգծեց  նա:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ամեն դեպքում, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Հուսամ՝ եթե մասնակցեմ ընտրություններին, քարոզարշավին, շատերիդ առիթ կունենամ տեսնելու, և մենք կանենք մեր քայլը ՀՀ փողոցներում»,- նշեց նա:

*

*