Նախընտրական քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին

ԿԸՀ-ն հրապարակել է նաեւ լիազոր մարմնից ստացված տվյալները՝ ընտրողների թվի վերաբերյալ, ըստ ընտրական տարածքների:
yntrutyun-talin-qaghaqapet

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններն ու դաշինքները գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-ից 16-ը, մինչեւ ժամը 18-ը: Գրանցման գործընթացը կավարտվի փետրվարի 26-ին:

Հանձնաժողովի սահմանած ընտրական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, նախընտրական քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին եւ կավարտվի մարտի 31-ին, կեսգիշերին:

ԿԸՀ-ն հրապարակել է նաեւ լիազոր մարմնից ստացված տվյալները՝ ընտրողների թվի վերաբերյալ, ըստ ընտրական տարածքների: 13 ընտրատարածքների ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 564 հազար 334 է:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*