Քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ

Նրանք Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարեւորության բարեփոխումների առաջարկներ
armen-sargsyan

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստան» խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչներն Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարեւորության բարեփոխումների առաջարկներ եւ քննարկել նախագահի դերակատարությունը դրանց իրականացման գործում:

Քննարկվել են նաեւ ընտրական օրենսդրության, կրթության, մամուլի ազատության ոլորտներում, դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության, ինչպես նաեւ քաղբանտարկյալներին առնչվող հրատապ հարցեր:

*

*