Հակընդդեմ բողոքի ակցիաներ՝ Երեւանի քաղաքապետարանի առաջ

«Տարոն հեռացիր», «Մերժել Տարոնին»․․․«Տարոն, քաղաքապետ», «Տարոն, դուխով»
taron-margaryan-cuyc

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի քաղաքապետարաի առաջ՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում են «Տարոն հեռացիր», «Մերժել Տարոնին», «Տարոն, սիրուն չի»։

Նույն վայրում է հավաքվել քաղաքացիների մեկ այլ խումբ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում քաղաքապետին։ Նրանք վանկարկում են «Տարոն, քաղաքապետ», «Տարոն, դուխով» կոչերը։

Հիշեցնենք, որ երեկ եւս քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Ցուցարարները մտել էին քաղաքապետարան, ավելի ուշ քաղաքապետը ասուլիս տվեց։

*

*