«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին:
lena-nazaryan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: Հարցին, թե արդյոք պարզ է՝ ովքեր են ընդգրկված լինելու դաշինքի ցուցակում, Լենա Նազարյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական թիմը և այլ հանրային գործիչներ:

«Այս պահին անուններ չեմ կարող ասել, երբ ցուցակը վերջնական կազմենք, այն ժամանակ էլ պարզ կլինի»,-ասաց Լենա Նազարյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։

Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

*

*