Վլադիմիր Պուտինը կժամանի Երեւան

Հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու
putin

Վերջապես հանգուցալուծվեց վերջին շաբաթներին ամենաշատ քննարկած ու գլուխկոտրուկի վերածված հարցերից մեկը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Երեւան` մասնակցելու հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Այդ մասին երեկոյան հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ի դեպ, պաշտոնապես տեղեկացվում է, որ նիստին հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով մասնակցելու են նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն։ Դիտորդի կարգավիճակով Հայաստան է ժամանելու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Հայաստանում կլինեն նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

*

*