Պուտինը կընդունի Խաչատուրովին

Հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
putin-tuxt

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահը կընդունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին»,-հայտնել Է Պեսկովը: «Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի Է ունենալու Հավաքական անվտանգության խորհրդի նիստը»,-հիշեցրել Է նա:

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տվյալներով՝ Խաչատուրովը Պուտինին կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաեւ կազմակերպության ընթացիկ գործունեության մասին:

*

*