Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել․․․
armen-sargsyan-putin

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում:

*

*