Պուտինը զանգահարել է Փաշինյանին ու շնորհավորել ծննդյան տարեդարձի կապակցությամբ

...շնորհավորել է նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը
nikol-pashinyan-putin2 (1)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

*

*