Մինչեւ տարեվերջ Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է․․․
putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ այն քիչ հավանական է, պետք է մտածել 2019-ի մասին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները դեռ առիթ կունենան հանդիպելու Դուշանբեում` ԱՊՀ գագաթաժողովում, Աստանայում` ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ, իսկ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, որը նույնպես հնարավորություն կտա առաջնորդներին խոսելու` թեկուզև կարճ:

Ուշակովը նաև հիշեցրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայացել է բոլորովին վերջերս: «Այս տարվա ընթացքում նրանք երեք անգամ հանդիպել են, եղել են հանգամանալից քննարկումներ»,- նշել է նա:

*

*