ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահը դառնում է 67 տարեկան։
armen-sargsyan-putin

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«…Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»,-ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահը դառնում է 67 տարեկան։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները