Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ղազախստանի նախագահը։
putin-armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում հոբելյանի առթիվ:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի‘ Արմեն Վարդանի, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի‘ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։

Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

*

*