Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հարցը

Հատկանշական է, որ այս խորհրդակցության մասնակիցների գերակշիռ մասը ՌԴ-ի ուժային կառույցների ղեկավարներն էին:
putin

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Կրեմլի պաշտոնական կայքում նշված է, որ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել հակամարտության կարգավորման շուրջ` Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում:

Հատկանշական է, որ Պուտինի գլխավորությամբ այս խորհրդակցության մասնակիցների գերակշիռ մասը Ռուսաստանի ուժային կառույցների ղեկավարներն էին:

Մեկ Մեկնաբանություն
  • Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հարցը — Armenian National Committee of America
    17 мая 2016 at 21:06

    […] Source: Yerkir Media Link: Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հե… […]

  • *

    *