Ալիեւը զանգահարել է Պուտինին․ թեման՝ ղարաբաղյան հակամարտությունն էր

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը:
putin-aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ կիսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման գնահատականներով: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը: Ռուսաստանը պատրաստակամությունը է հայտնել, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հետագայում եւս աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Հիշեցնենք, որ նախօրեին վիեննյան հանդիպման մասին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

*

*