Պուտինը հանդիպել է Ալիևի հետ

«Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ...». Վլադիմիր Պուտին
aliev-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Սոչիում հանդիպում են ունեցել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կողմերը փաստել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

«Չնայած այն բանին, որ մեր անձնական շփումներում դադար էր եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ: Մեր առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 2.5 մլրդ դոլար»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև հայտնել է, որ երկրները լավ հեռանկարներ ունեն այդ առումով: «Նկատի ունեմ այն ծրագրերը, որոնց հեղինակն է Ադրբեջանի նախագահը: Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրականանան»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ դրա շուրջ աշխատում են երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովները:

Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին հանդիպման համար: «Ինչպես նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- նշել է Ալիևը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները