Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Վլադիմիր Պուտին

«Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր»
aliev-putin2 (1)

Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը:

Այցի ընթացքում համագործակցության ընդլայնման վերաբերյալ 10-ից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, իսկ անձամբ երկու երկրների ղեկավարները ստորագրել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն:

Վլադիմիր Պուտինը, որպես առավել հեռանկարային նախագծերից մեկը, առանձնացրել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որն արեւմտաեվրոպական շուկան կկապի ասիականին եւ կարագացնի Իրանով բեռնափոխադրումները Հարավային Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա:

Ալիեւը Պուտինին «նրան հարմար ցանկացած ժամանակ» Բաքու այցելելու հրավեր է արել:

*

*