Փոստանջյան՝ արդար ու հավավասար պայմաններ՝ բոլորի համար

Այսօր «Երկիր ծիրանիի» թեկնածուները շրջել եւ քարոզչություն են իրականացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում:
postanjyan-cirani

Այսօր «Երկիր ծիրանիի» Երեւանի ավագանու թեկնածուները շրջել եւ քարոզչություն են իրականացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Քաղաքացիներին բուկլետներ են բաժանել եւ բարձրախոսներով իրազեկել կուսակցության ծրագրի ու մոտեցումների մասին, զրուցել նրանց հետ:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրել է՝ քաղաքապետ է դառնալու եւ կարգի է բերելու մեր մայրաքաղաքը: Նախ` պայքարելու է կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Խոստանում է, որ արդար ու հավավասար պայմաններ են ստեղծելու բոլորի համար:

«Չի կարելի խոշոր ձեռնարկատերերի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ դրա արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը հնարավորություն չունենա գործունեություն ծավալելու»,- ընդգծում է Զարուհի Փոստանջյանը:

 

*

*