«Երկիր ծիրանին» քաղաքապետարանը մաքրելու է կոռուպցիայից

Զարուհի Փոստանջյանի վստահեցմամբ՝ իր կուսակցությունը հաղթելու է Երեւանի ավագանու ընտրություններում եւ կարողանալու է վերափոխել Երեւանը:
postanjyan-cirani

«Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Ազատության հրապարակից: Կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շրջել են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ զրուցել քաղաքացիների հետ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ կառավարման համակարգն արատավոր է, հասարակությունը՝ խոցելի, այս բոլորը հանգեցնում են երկրի կործանմանը: Ուստի, իրենք առաջին հերթին քաղաքապետարանն են ազատագրելու, այն մաքրելու են կոռուպցիայից: Այդ առաքելության համար, ըստ կուսակցության ներկայացուցիչների, իրենք ունեն հստակ ծրագիր, անխախտ դիրքորոշում, երկարատեւ փորձ եւ համասփյուռ հայության վստահությունն ու աջակցությունը:

Զարուհի Փոստանջյանի վստահեցմամբ՝ իր կուսակցությունը հաղթելու է Երեւանի ավագանու ընտրություններում եւ կարողանալու է վերափոխել Երեւանը: Իսկ վերափոխված Երեւանը դառնալու է ողջ հանրապետության վերափոխման սկզբնաքարը: Նա քաղաքացիներին հորդորել է կանգնել իր կողքին եւ տալ իրեն քաղաքը բարեփոխելու իրավասությունը:

*

*